ՎիվաՍել-ի գլխավոր տնօրենը հանդիպել է Լիբանանի հայկական ուսումնական հաստատությունների ուսանողների հետ

ՎիվաՍել-ի գլխավոր տնօրենը հանդիպել է Լիբանանի հայկական ուսումնական հաստատությունների ուսանողների հետ

PanARMENIAN.Net -
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փետրվարի 24-25-ին այցելել է Լիբանան եւ հանդիպել է Լիբանանի հայկական ամենօրյա վարժարանների եւ Հայկազյան համալսարանի ուսանողների հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունում, Ռալֆ Յիրիկյանն այցելել է ծննդավայր, կիսելու համար իր փորձը հայրենիքում գործունեություն ծավալող կազմակերպությունների մասին տեղեկություններ ստանալ ձգտող երիտասարդության հետ:



Հանդիպման ընթացքում, հիշատակված կրթական հաստատությունների ուսանողների համար կազմակերպվեց նաեւ վիճակահանություն, որի արդյունքում շահած վեց ուսանողներ հնարավորություն ստացան այցելելու Հայաստան եւ շրջելու Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ կհոգա Հայաստանում գտնվելու նրանց ճանապարհային եւ կեցության ծախսերը: «Ցանկացած հայ, աշխարհի որ անկյունում էլ որ լինի, այսուհետ Հայաստանում ունի ՎիվաՍել-ՄՏՍ անունով ընտանիք, որն իր դռներն է բացում մեր հայրենակիցների առջեւ, որպեսզի նրանք է'լ ավելի հպարտանան իրենց հայրենիքով: Մեր հաղթանակները պատկանում են յուրաքանչյուր հայի` որտեղ էլ նա լինի»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---