ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ` ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՇԵԼ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՆԹԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Երեկ իր աշխատանքներն է ավարտել ԵԱՀԿ նախարարների Կոմիտեի նիստը, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանի Արտգործնախարարության ղեկավար Վարդան Օսկանյանը: Իր ելույթում նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանի կազմից իրականացվել է օրենքով նախատեսված ընթացակարգի համաձայն, եւ ըստ այդմ ԼՂՀ-ի անկախության իրավունքը չի կարող վիճարկվել ոչ մեկի կողմից: Օսկանյանը նշել է, որ պաշտոնական Բաքվի ապավինումը տարածքային ամբողջականության սկզբունքին միանգամանորեն անհիմն է, քանի որ Ղարաբաղը երբեք չի կազմել անկախ Ադրբեջանի մասը: Հայաստանի ԱԳՆ հաստատել է զիջումների գնալու Երեւանի ու Բաքվի պատրաստակամությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---