ՀԱԿ-ի համար մարտի 1-ի իրադարձությունների մասին ԵԱՀԿ զեկույցը ուշացած է

ՀԱԿ-ի համար մարտի 1-ի իրադարձությունների մասին ԵԱՀԿ զեկույցը ուշացած է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ ԺՄԻԳ զեկույցում, որը վերաբերում է Հայաստանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների դատավարություններին, ասվում է, որ բոլոր դատավարություններն անցել են մարդու իրավունքների զգալի խախտումներով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Ըստ Զուրաբյանի, ԺՄԻԳ զեկույցից պարզ է դառնում, որ մարտի 1-ի գործով անցնող ընդդիմության բոլոր ներկայացուցիչները անարդար են դատապարտվել: «Սակայն զեկույցն ուշացած է, քանի որ այն պատրաստ է եղել մի քանի ամիս առաջ, իսկ հրապարակվել է միայն մարտի 8-ին: Եթե ԺՄԻԳ-ն այն ավելի վաղ հրապարակեր, դա կարող էր զգալի ազդեցություն թողնել դատավարության վրա»,-ասել է նա:

Զուրաբյանը նաեւ ասել է, որ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հանդիպմանը Ժոաո Սուարեշի հետ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Հանդիպմանը մենք ընդգծել ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս ծրագրում ընդդիմադիր դաշինքը համաձայն չէ դիտորդների տեղակայմանը անվտնագության գոտում խաղաղապահների փոխարեն, քանի որ դիտորդները չեն կարողանա երաշխավորել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը»,-ասել է Զուրաբյանը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ Զուրաբյանը նշել է, որ այդ հարցում զգալի դերակատարություն ունի միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից:

Ներքին խնդիրրներից Զուրաբյանը նշել է գազի գնաճը, ինչն, ըստ նրա, կարող է խորացնել լարվածությունը երկրում եւ սոցիալական բռնկման բերել: «Այս սոցիալական լարվածությունը հայ հանրությունում բավարար է Հայաստանում յոթ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»,-ասել է նա:

ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:\r\n\r\nՆախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):\r\n\r\nԵԱՀԿ-ի մասնակից պետությունները. Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Վենգրիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:\r\n\r\nՀամագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:\r\n\r\n1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին:

Հայ ազգային կոնգրես

2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 Ուշագրավ
---