Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը երկրում քաղաքական ճգնաժամ է առաջացրել14 մարտի 2010 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները ճանաչող որոշումը երկրի քաղաքական կյանքում զգալի ճգնաժամի է հանգեցրել, գրում է Assyrian International News Agency-ն (AINA): Ինչպես հայտնում է գործակալությունը, 2006-ի ազգային ընտրություններում իր հաղթանակից մեկ շաբաթ առաջ Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդը խոստացել էր, որ ճանաչելու է Ցեղասպանությունը: Այս փաստը հակասություններ է առաջացրել Ռայնֆելդի եւ երկրի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտի միջեւ, որը թուրքական դիրքորոշման կողմնակիցն է: «Բիլդտը հայտարարել է, որ չի քննարկելու խորհրդարանի որոշումը, բայց կանի ամեն ինչ, որպեսզի Ցեղասպանության մասին հարցը արտացոլում չգտնի երկրի արտաքին քաղաքականության մեջ: Այս հայտարարությանը պատասխանել է «ձախերի» կուսակցության պատգամավոր Հանս Լինդեն, որ նրա կուսակցությունն Ազգային սահմանադրական հանձնաժողովի հետ քննարկելու է Բիլդտի դեմ մեղադրանքներ հարուցելու հարցը»,- գրում է գործակալությունը: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |