«Վերին Լարս» ՀԱԿ-ում տարանցման ժամանակացույց է սահմանվել 1 ապրիլի 2010 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժինը պաշտոնապես տեղեկացնում է, որ 2010 թ. մարտի 1-ից վերսկսված «Վերին Լարս» - «Կազբեկի» մաքսային անցակետով անհատների, տրանսպորտային փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների եւ կենդանիների տարանցումը իրականացվում է Վրաստանի օրենսդրության համաձայն: Անցակետը մարտի 1-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի համար բաց կլինի ամեն օր` ժամը 06:00-ից մինչեւ 22:00, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը` ժամը 07:00-ից մինչեւ 19:00: Բացի դրանից, Տրանսպորտի նախարարությունը հաղորդում է, որ հաշվի առնելով նոյեմբերի 1-ից մայիսի 1-ը ժամանակահատվածի կլիմայական պայմանները` որպես կանոն, կցված եւ կիսակցված բեռնատար, ինչպես նաեւ 30-ից ավելի նստատեղերով ուղեւորատար տրանսպորտային միջոցների տարանցումը կսահմանափակվի: «Հետիոտներին նույնպես արգելվում է նշված անցակետով պետական սահմանի հատումը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ընդ որում, ռուսական կողմից տրանսպորտային միջոցների տարանցման մերժման դեպքում վրացական կողմը թույլ կտա տրանսպորտային միջոցներին առանց խոչընդոտների անմիջապես վերադառնալ Վրաստանի տարածք եւ հակառակը: «Վերին Լարս» - «Կազբեկի» անցակետում վրացական արտոնագրեր չեն տրամադրվի ( նշում` ՌԴ անցակետում եւս չեն տրամադրվի ՌԴ մուտքի արտոնագրեր, սակայն նշված սահմանափակումը չի վերաբերում ՀՀ քաղաքացիներին, քանի որ ՌԴ եւ Վրաստան մուտք գործելու համար Հայաստանի քաղաքացիներից արտոնագիր չի պահանջվում): Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |