ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ19 նոյեմբերի 2001 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս ընդերքը հետազոտելու աշխատանքների աշխուժացման հետեւանքով, Լեռնային Ղարաբաղի երկրաբան-գիտնականները հայտնաբերել են օգտակար հանածոների նոր հանքատեղեր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի երկրաբանական լաբորատորիայի ղեկավար Քրիստաֆոր Խաչանովին, Մարտակերտի շրջանում հայտնաբերվել են գունավոր մետաղների հանքաքարի եւ քարածուխի պաշարներ: Մարմարով եւ գրանիտով հարուստ է Հադրութի շրջանը: Մարտունու շրջանում հայտնաբերվել են ցինկի, կապարի, պղնձի, ոսկու եւ ծծմբաքարի պաշարներ: Երկրաբանների համար անակնկալ էր Մարտունու շրջանի ՆՆգի գյուղի մոտ ոսկու եւ հոլանդական սպաթի հայտնաբերումը: Ըստ հետազոտությունների արդյունքների կազմված են առաջարկություններ, որոնք կառավարության կողմից լուրջ ուշադրության արժանացան: Այդ առաջարկությունների հիման վրա հանրապետությունում նախատեսվում է սկսել ցեմենտի, աղյուսի եւ կղմինդրի գործարանների շինարարություն: Մասնագետների կարծիքով` ղարաբաղյան հողի հարուստ ընդերքի ներդրողների համար գրավիչ ոլորտ կարող է դառնալ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |