Միջազգային քրեական դատարանն իրավասու է անդրադառնալու Հայոց ցեղասպանության դատական կարգով ճանաչման հարցին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուի Մորենո-Օկամպոյին և նրան ուղեկցող պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Լուի Մորենո-Օկամպոյի հետ Դանիելյանը քննարկել է Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշման, ինչպես նաև` այդ ոճրագործության դատական ճանաչման հեռանկարների հարցը: Մասնավորապես, կողմերը հանգրվանել են այն եզրահանգմանը, որ Միջազգային քրեական դատարանն իրավասու է անդրադառնալու Հայոց ցեղասպանության դատական կարգով ճանաչման հարցին: Միաժամանակ, Լուի Մորեն-Օկամպոն կարծիք է հայտնել, որ կոնկրետ այդ հարցին անդրադառնալու իրավական լիարժեք հենք ապահովելու նկատառումով անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Հռոմի դատավարության համաձայնագրի առնչությամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը:

Կոնկրետ Հայոց ցեղասպանության առնչությամբ Գևորգ Դանիելյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անհրաժեշտ է առաջին հերթին Թուրքիային և, ընդհանրապես` բոլոր ժողովուրդներին ու պետություններին, քանզի այդ ոճրագործությունը, ցավոք, դարձել է իրական սպառնալիք` ցանկացած տարածաշրջանում: Որևէ մեկը դեմ չէ, որ իրավապաշտպան կազմակերպությունները իրենց բոլոր ուժերը ուղղեն այժմեական խնդիրների վրա, սակայն դրանք կարող են տրամաբանական հանգրվանի հասնել, եթե չեն անտեսվում հիմնարար նշանակություն ունեցող ոճրագործությունները, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---