ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին այցելել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ուր ծաղկեպսակ է դրել հավերժ կրակին, ծառ տնկել հուշո ծառուղում եւ ծանոթացել ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էքսպոզիցիային: Կվասնեւսկին գրություն է թողել թանգարանի հուշամատյանում: Հուշահամալիր այցելելուց առաջ Լեհաստանի նախագահը մասնակցել է հայ-լեհական բիզնես-ժողովի բացմանը: Այսօր իսկ կկայանա Կվասնեւսկու հանդիպումը Երեւանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ, որոնց համար նա կկարդա հայ-լեհական հարաբերությունների պատմությանը նվիրված դասախոսություն: Լեհաստանի նախագահին շնորհվելու է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում: Այսօր երեկոյան Կվասնեւսկին կտոնի իր ծննդյան տարեդարձը: Լրանում է նրա 47 տարին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---