Արկադի Տեր-Թադևոսյան. “Պատերազմ լինելու է: Եթե ոչ այս տարի, ապա` մյուս”

Արկադի Տեր-Թադևոսյան. “Պատերազմ լինելու է: Եթե ոչ այս տարի, ապա` մյուս”

PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ղարաբաղյան հակամարտության գոտում շատ մեծ է, քանի որ բանակցային գործընթացը մտել է փակուղի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նրա խոսքերով, հակամարտության կողմերը փորձում են հաշտեցնել անհաշտելին. տարածքային ամբողջականության սկզբունքը և ազգային ինքնորոշման ակզբունքը: “Լրացուցիչ լարվածություն է ստեղծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Արձանագրությունների վավերացման հնարավոր ձախողումը միայն կմեծացնի պատերազմի հավանականությունը: Ես պետք է հիշեցնեմ, որ Ադրբեջանը և Թուրքիան 1919-ից համակարգում են իրենց արտաքին քաղաքականությունը: Բայց ասել, որ այս տարվա մայիսին կարող է պատերազմ սկսվել, դժվարանում եմ, բայց պատերազմ լինելու է: Եթե ոչ այս տարի, ապա` մյուս”,- ասել է Կոմանդոսը:

Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս)

Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) ծառայել է Աֆղանստանում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Բելառուսում և 1987թ-ից Հայաստանում:

1988թ. ակտիվ կերպով մասնակցել է աշխարհազորայինների ուսուցմանը, իսկ 1990թ-ից դարձել է “Սասունցի Դավիթ” կամավորական ջոկատի անդամ: 1991թ. նշանակվել է պաշտպանության կոմիտեի արտաբանակային պատրաստության բաժնի ղեկավար, որը Հայաստանի կառավարությանը կից առաջին պետական գերատեսչությունն էր:

1992թ. մշակել և իրագործել է Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան 1992թ. մայիսի 8-9-ը: 1992թ մայիսի 25-ին Տեր-Թադևոսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Պարգևատևվել է առաջին աստիճանի “Մարտական խաչով”: 2009թ. Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության “Արցախի հերոս” բարձրագույն պարգևը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---