Սերժ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Սերժ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ին մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:

Հայաստանի նախագահը Վաշինգտոնում նաև երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Նախագահ Սարգսյանն այցի ավարտից հետո կարճատև արձակուրդ կանցկացնի արտերկրում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---