ՇՎԵՑԱՐԱԿԱՆ «ՀՈԼՍԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԵԼՈՒՑ

PanARMENIAN.Net - Շվոցարական «Հոլսիմ» ընկերությունը, որը հաղթող էր ճանաչվել «Արարատցեմենտ» ձեռնարկության սեփականաշնորհման համար հայտարարված մրցույթում, հրաժարվել է գործարքից: Այդ մասին գրավոր ծանուցագիրը մրցույթային հանձնաժողովը ստացել է հոկտեմբերի 23-ին: Ենթադրվում է, որ Հարավային Կովկասում ցեմենտի արտադրության խոշորագույն գործարանի ձեռքբերումից հրաժարումը կապված է «Swiss air» ավիաընկերության սննկացման հետ: Տեղեկություններ կան, որ «Հոլսիմ»-ի ղեկավարությունը մտադիր է նշանակալի միջոցներ ուղղել ավիաընկերության ֆինանսական ապաքինման վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---