Բակուր Կարապետյան. Պատերազմի դեպքում Ադրբեջանը կվերածվի համադաշնության![]() 7 մայիսի 2010 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի գնա պատերազմի, սակայն եթե դա այնուամենայնիվ տեղի ունենա, ապա դա կլինի Բաքվի վերջը, քանի որ Ադրբեջանը կվերածվի համադաշնության: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը: Ըստ նրա, Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները հարմար պահի են սպասում, թե երբ Բաքուն ռազմական գործողություններ կսկսի, ապստամբելու համար: «Ես վստահ եմ, որ Ադրբեջանը չի գնա պատերազմի: Պատերազմը տանուլ տված երկրի համար կպահանջվի առնվազն ևս 50 տարի` ձերբազատվելու համար պարտվածի սինդրոմից»,-հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրենը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |