«Արմավիայի» ուղևորների հոսքը 2010թ, առաջին եռամսյակում ավելացել է 4,5 տոկոսով 7 մայիսի 2010 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ «Արմավիա» ընկերությունը փոխադրել է շուրջ 170000 մարդ, մայիսի 7-ին լրագրողներին է հայտնել «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը: «Դա 4,5 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի»,-ասել է նա: Ինչ վերաբերում է սակագնային քաղաքականությանը, ապա ըստ Բելլույանի, լուրջ փոփոխություններ այս տարի չեն ակնկալվում` բացառությամբ սեզոնային գործոնի: «Ընդհանուր առմամբ, մեր գները բավական էժան են և մատչելի ուղևորների համար»,-ասել է նա: Անդրադառնալով ընկերության ծրագրերին` Բելլույանն ասել է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը կբացվի ևս 10 նոր ուղղություն: «Առաջիկայում կբացվեն չվերթեր դեպի Վարշավա, Բարսելոնա, Արխանգելսկ և այլ քաղաքներ»,-ասել է նա: Բելլույանը հավելել է նաև, որ ակտիվ բանակցություններ են ընթանում ամերիկացիների հետ` Լոս Անջելեսի հետ ուղիղ հաղորդակցություն բացելու վերաբերյալ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի հակառակ կողմը, իսկ մենք արդեն թույլտվություն ստացել ենք»,-պարզաբանել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |