Մևլութ Չավուշօղլու. «Ես Ծիծեռնակաբերդ չեմ այցելել իմ որոշմամբ»

Մևլութ Չավուշօղլու. «Ես Ծիծեռնակաբերդ չեմ այցելել իմ որոշմամբ»

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ բյուրոյի օրակարգում չկա այնպիսի դրույթ, որը պարտադրի ԵԽԽՎ նախագահի այցը որևէ վայր: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: «Որքան ես գիտեմ, ԵԽԽՎ նախկին երկու նախագահները չեն այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սակայն անկախ դրանից, դա իմ որոշումն էր: Ես հարգում եմ Ձեր կարծիքը, դուք էլ պետք է հարգեք իմը», - ասել է Չավուշօղլուն` պատասխանելով այն հարցին, որով հիշեցվում էր, որ Հայաստան այցելած ԵԽԽՎ նախկին նախագահները այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---