Չավուշօղլուն արծարծում է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը![]() 13 մայիսի 2010 - 20:31 AMT PanARMENIAN.Net - «Ազատ ու արդար ընտրությունները չափազանց կարևոր են Ադրբեջանի համար: Ադրբեջանը գտնվում է խորհրդարանական ընտրությունների շեմին և այս տարի նշելու է Եվրոպայի Խորհրդին իր անդամակցության 10-ամյակը: Այս առնչությամբ ես Ադրբեջան կատարած այցիս շրջանակներում նկատեցի, որ 10-ամյակը նշելու լավագույն միջոցը կլինի ազատ ու արդար ընտրությունների անցկացումը»,-ասել է Երևանում կայացած մամլո ասուլիսում ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Ըստ Չավուշօղլուի, Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների շրջանակում նա արծարծել է լրագրողների, բլոգերների ու քաղբանտարկյալների ձերբակալության հարցը: «Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչները ինձ խոստացան, որ առաջիկայում տեղաշարժ կգրանցվի այդ ուղղությամբ»,-նշել է նա` հավելելով, որ ԵԽԽՎ նախագահը մտադիր է նպաստել ԵԽ բոլոր անդամ երկրների խնդիրների լուծմանը և կտրականապես դեմ է ԵԽ-ում կրկնակի չափանիշների կիրառմանը: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |