ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՎ17 հոկտեմբերի 2001 - 23:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի տեղեկատվության նախարար Միխաիլ Լեսինի Երեւան այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ՕՐՏ ռուսական առաջին հեռուստաալիքի մետրային ընդգրկումով հեռարձակման վերսկսման մասին: Այժմ ՕՐՏ-ն հեռարձակվում է դեցիմետրային ընդգրկումով, եւ առաջին ալիքի հաղորդումները կարող են դիտել միայն Երեւանում: Հեռարձակաման վերսկսման հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը կլուծվեն մոտակա երկու - երեք օրվա ընթացքում: Լեսինի հետ Երեւան ժամանած ՕՐՏ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստի խոսքերով` հեռուստաընկերության ղեկավարությունը շահագրգռված է հեռարձակումը Հայաստանի ողջ տարածքով վերականգնելում: Միխաիլ Լեսինը հայտնել է, որ ստորագրման է պատրաստվում Ռուսաստանի տեղեկատվության նախարարության ու Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարության միջեւ հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման ոլորտում փոխգործողւթյան ու համագործակցության մասին համաձայնագիր:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |