Ադրբեջանը փորձում է իր զինվորների մահը բարդել Հայաստանի վրա22 մայիսի 2010 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին տարածել են Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի՝ հայկական բանակի մասին սադրիչ հայտարարությունները, որոնցով նա փորձում է Հայաստանին մեղադրել հրադադարը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ: Սեփական բանակում տեղի ունեցող սպանությունների ու ինքնասպանությունների աղաղակող փաստերը կոծկելու և խաղաղ պայմաններում կրած կորուստները հայկական կողմի վրա բարդելու նպատակով ադրբեջանական քարոզչությունը շարունակում է սուտ տեղեկություններ տարածել: Հաճախացել են դեպքերը, երբ դժբախտ պատահարների և ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհված ադրբեջանցի զինծառայողներին ներկայացնում են որպես փոխհրաձգության զոհեր: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական ԶՈւ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի ոտնձգությունները զսպելու նպատակով: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական բանակի ստորաբաժանումները զգոն են ու աչալուրջ և սահմանը խախտելու հակառակորդի նույնիսկ փոքրագույն փորձերը խստորեն պատժվելու են, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |