Հարավային Կովկասի մասին Եվրախորհրդարանի բանաձևը շատ հակասական փաստաթուղթ է24 մայիսի 2010 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի մասին Եվրոպական խորհրդարանի բանաձևը շատ հակասական փաստաթուղթ է: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը: Նրա խոսքերով, բանաձևում շատ ձևակերպումներ անհասկանալի են: Միաժամանակ Կարապետյանը նշել է, որ թեպետ բանաձևը պարտադիր չէ իրագործման համար, հայկական կողմը պետք է լուրջ հետևություններ անի նման բանաձևերից և որոշումներից: «Տվյալ փաստաթուղթը ներկայացնում է միայն մի կողմի շահերը: Նրանում խոսվում է միայն այսպես կոչված Ադրբեջանի բռնազավթված տարածքների մասին, իսկ Հայաստանի բռնազավթված տարածքնե՞րը»,- ասել է Կարապետյանն, ավելացնելով, որ դա ՀՀ իշխանությունների մեղքն է, որ զեկույցում չի նշվում Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքների մասին, քանի որ մինչև վերջին ժամանակները չեն բարձրացվել Շահումյանի, Գետաշենի, Արծվաշենի և Մարտակերտի հարցերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |