Սինգապուրում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահին28 մայիսի 2010 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Սինգապուրում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերը հանձնեց Սինգապուրի նախագահ Սելապան Ռամանաթանին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում նախագահ Սելապան Ռամանաթանը հաջողություն մաղթեց Սինգապուրում Հայաստանի առաջին դեսպանին և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Խոսելով երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների մասին` ՀՀ նորանշանակ դեսպանը շեշտեց Հայաստանի և Սինգապուրի գործարար շրջանակների միջեւ անմիջական կապեր հաստատելու անհրաժեշտությունը: Նշվեց նաև Սինգապուրի հարուստ փորձի օգտագործման կարևորությունը ՀՀ տնտեսական զարգացման և հասարակական ինստիտուտների ամրապնդման գործընթացներում: Երկուստեք ընդգծվեց քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Դեսպան Սարգսյանը Սինգապուրի նախագահին համառոտ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, խոսեց տարածաշրջանային խնդիրների, հարեւան պետությունների հետ առկա հարաբերությունների մասին: Զրույցի ընթացքում նախագահ Ռամանաթանը անդրադարձավ Սինգապուրի պատմության մեջ հայազգի գործիչների ունեցած բացառիկ դերակատարությանը: Խոսելով երկու ժողովուրդների միջեւ նաև մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին` նա առաջարկեց քայլեր ձեռնարկել մշակութային փոխանակումներն ակտիվացնելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |