ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԸՆԴՈՒՆԵԼԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ԱԼԱՆԴԱԿԱՆ ՄՈԴԵԼՆ» Է12 հոկտեմբերի 2001 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս հայ-ադրբեջանական հակամարտության կողմերի համար ամենաընդունելին կարգավորման «ալանդական մոդելն» է: Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում այսպիսի եզրակացությամբ է կիսվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլլաեւան: Ինչպես հայտնում է թերթը, այդ առաջարկությունը քննարկվել է սեպտեմբերի 25-ին Բելգիայում տեղի ունեցած ադրբեջանական ու հայկական հասարակության ներկայացուցիչների` Ալֆրեդ Մոթզարի ու Ֆրիդրիխ Էբերթի հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնի է, համաձայն Ազգերի Լիգայի որոշման, Ալանդական կղզիները, որոնց բնակչությունը ցանկանում էր միանալ Շվեդիային, ստացան լայն լիազորություններով ինքնակառավարման կարգավիճակ: Դե-յուրե կղզիները մնացին Ֆինլանդիայի կազմում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |