Արտակ Շաքարյան. Թուրքիան սադրանք է իրագործել Իսրայելի հանդեպ

Արտակ Շաքարյան. Թուրքիան սադրանք է իրագործել Իսրայելի հանդեպ

PanARMENIAN.Net - Թուրքիան սադրանք է իրագործել Իսրայելի հանդեպ` հետապնդելով մի քանի նպատակ` արժանանալ Իրանի վստահությանը, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրազանգվածի շրջանակում անհրաժեշտ դիվիդենդներ ստանալ, ինչպես նաև մեծացնել Թուրքիայի կշիռը արաբական աշխարհի աչքերում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Եթե գլոբալ տեսանկյունից նայենք այս գործընթացներին, ապա հարկավոր է հաշվի առնել, որ հաջորդ տարի Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ պետք է կայանան, ուստիև թուրքական ղեկավարությունը փորձում է հակաիսրայելական քարոզչության միջոցով բավարարել Թուրքիայում առկա իսլամիստական տրամադրությունները, ինչպես նաև ստանալ Իրանի վստահությունը: Բայց իրականում ինձ չի թվում, թե թուրք-իսրայելյան հարաբերություններում լուրջ փոփոխություններ են նկատվում: Թուրքիան գիտի, որ հերթական ընտրություններից հետո իրեն կհաջողվի կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ»,- ընդգծել է թուրքագետը: Փորձագետը չի բացառել, որ թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածության սրումը կարող է նոր խթան հանդիսանալ Կնեսետում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման համար:

Այն բանից հետո, երբ իսրայելյան նավերը բռնագրավեցին «Ազատության նավատորմի» վեց նավեր, որոնց թվում նաև` մեկ թուրքական նավ և ավելի քան 10 հոգի մահացավ, Թուրքիան նախազգուշացրեց Իսրայելին, որ տվյալ միջադեպը կարող է «անուղղելի հետևանքների» հանգեցնել երկրների հարաբերությունների համար: Ռազմական հարձակումից հետո Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից: Իր հերթին Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լևին կանչվեց Թուրքիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվեցին Իսրայելի դեսպանատան դիմաց` ի նշան հարձակման դեմ բողոքի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---