![]() «Ազատության նավատորմի» միջադեպը լուրջ գործոն կդառնա մահմեդական համերաշխության համար![]() 1 հունիսի 2010 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ափի մոտ տեղի ունեցած «Ազատության նավատորմի» միջադեպը դարձավ թուրք-իսրայելյան հարաբերությունների լարվածության գագաթնակետը, և դրա հետևանքները դեռ երկար են զգացվելու: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն անամպ չէին, բայց փոխհարաբերությունները և ռազմական և ռազմավարական համագործակցությունը միշտ ամուր են եղել: «Ինձ չի թվում, որ այդ միջադեպն Իսրայելի և Թուրքիայի միջև կհանգեցնի զանգվածային ռազմական գործողությունների: Նման դեպքերում թուրքական կողմը շեշտը կդնի դիվանագիտական աղբյուրների վրա: Երեկվա միջադեպը պետք է դիտարկել Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդելու և Իրանի ու արաբական աշխարհի երկրների աչքում իր դերը բարձրացնելու Անկարայի ձգտման համատեքստում»,- ասել է փորձագետը: Նրա խոսքերով, Թուրքիայում արդեն մի քանի տարի նկատվում են մահմեդական միտումներ, որոնք ամբողջությամբ տեղավորվում են նեոօսմանիզմի գաղափարախոսության մեջ, որի վառ ներկայացուցիչը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն է: Թուրքագետն ավելացրեց, որ «Ազատության նավատորմի» միջադեպը լուրջ գործոն կդառնա մահմեդական համերաշխության համար, ինչը նոր մարտահրավերներ կբերի Հայաստանին: «Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթի Թուրքիայում իշխող կուսակցությունը, ապա կարելի է սպասել մահեմդական միտումների ուժգնացում: Բացառված չէ, որ էթնիկական հակամարտությունների հետ միասին մեր շուրջ առաջանան նաև կրոնական տարաձայնություններ»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը: Նա ընդգծեց, որ այսօր Թուրքիայի առաջ կանգնած են ոչ միայն լուրջ արտաքին, այլ նաև ներքին խնդիրներ` հաշվի առնելով Քրդական աշխատանքային կուսակցության ակտիվությունը Թուրքիայի տարածքում: Թուրքագետն ասաց, որ վերջին օրերին Թուրքիայում ուժեղացել են հակասեմիտական տրամադրությունները, և հրեական համայնքին լուրջ վտանգ է սպառնում: «Անցյալում եղել են դեպքեր, երբ հրեական կոտորածների ժամանակ տուժել են նաև Թուրքիայի հայերը»,- ասել է փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |