Երևանում տեղի կունենա «Հայ-ռուսական փոխգործակցություն և տարածաշրջանային հիմնախնդիրներ» խորագրով կլոր սեղանը 4 հունիսի 2010 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Երևանում տեղի կունենա «Հայ-ռուսական փոխգործակցություն և տարածաշրջանային հիմնախնդիրներ» խորագրով կլոր սեղան, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի համատեղ ջանքերով: Կլոր սեղանին կմասնակցեն ՀՀԿ և ԲՀԿ ներկայացնող քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստանի վերլուծական հանրության աչքի ընկնող ներկայացուցիչներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Երևան է ժամանելու ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ներկայանալի պատվիրակությունը ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Րեշետնիկովի գլխավորությամբ: Կլոր սեղանի զեկուցումները նվիրված կլինեն հայ-ռուսաստանյան քաղաքական, տնտեսական կապերին, անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ընթացիկ փուլին և հայ-թուրքական երկխոսության կանխատեսելի հեռանկարներին: Կլոր սեղանի բացմանը ելույթ կունենան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը, ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և ՌՀՌԻ տնօրեն Լեոնիդ Րեշետնիկովը, ասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |