Անչափահասների կատարած հանցագործություններն ընթացիկ տարում 21 դեպքով ավելացել են 7 հունիսի 2010 - 13:59 AMT PanARMENIAN.Net - 2009 թ. առաջին 4 ամիսների համեմատ անչափահասների կատարած հանցագործություններն ընթացիկ տարում 21 դեպքով ավելացել են: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: Նա նշել է, որ 2009 թվականին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 532 դեպք, ընդ որում կատարված հիմնական հանցագործություններն են գողությունը, մարմնական վնասներ հասցնելը, շատ ավելի քիչ են առանձնակի ծանր հանցագործությունները: Մինչ օրս նման ծանր հանցագործությունների համար անչափահասների բանտում 25 անչափահաս կա: Դուրյանն ասել է նաև, որ բաժինն ընդլայնել է գործունեությունը. եթե նախկինում նրանք միայն բացահայտում և կանխարգելում էին հանցագործությունները, ապա այսօր աշխատում են նաև անչափահասների հանդեպ բռնության կիրառման կանխարգելման և անչափահասներին նման գործողությունների դրդող անձանց հայտնաբերման ուղղությամբ: Նելլի Դուրյանը նշել է նաև, որ 7 մարզերում բացվել են անչափահասների վերականգնողական կենտրոններ: Ըստ նրա, այլ երկրների համեմատ, Հայաստանն այդ իմաստով բավական բարվոք վիճակում է: Անդրադառնալով մուրացկանության խնդրին` նա ասել է, որ փորձը ցույց է տվել, որ եթե երեխան սկսում է մուրացկանություն անել, ապա հետագայում նա նաև գողության է դիմում: Ըստ Նելլի Դուրյանի, կարելի է արձանագրել, որ հայ երիտասարդների մտածելակերպը որոշ փոփոխություններ է կրել: Եթե 1997թ. հաշվառման են վերցվել 170 մուրացիկներ, ապա 2009-ին նրանց թիվն արդեն 23 էր: Այսօրվա դրությամբ, դրամի կարիք ունեցող երիտասարդությունը գերադասում է աշխատել: Ինչպես հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալը, 2009թ. գրանցվել է անչափահասների հանդեպ բռնության 110 դեպք: Անդրադառնալով անչափահասների հանցագործություններին` նա ասել է, որ դրանք հիմնականում կատարում են տղաները , 2009թ. գրանցվել է 32 դեպք, երբ հանցագործություն են կատարել աղջիկները: Ն.Դուրյանը նշել է նաև, որ վերջին անգամ թրաֆիկինգի դեպք է գրանցվելէ 2008թ., 2009թ. գրանցվել է ինքնասպանության 28 դեպք: Ուշագրավ Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ «Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ»,–գրել է նա |