Արտաշատ-Մասիս ճանապարհին ավտոմոբիլը բախվել է գնացքին16 հունիսի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ժամը 16:40-ին Արտաշատ-Մասիս ճանապարհին տեղի է ունեցել ուղևորատար էլեկտրագնացքի բախում, որն ընթանում էր Արարատ-Երևան երթուղով, «Mersedes ML-320» մակնիշի մեքենայի հետ: Ինչպես հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեքենան կանգ է առել չհսկվող անցումում Դալար գյուղի մոտ: Չնայած գնացքի մեքենավար Սամվել Լևոնյանի ազդանշանին` մեքենան դանդաղ մոտեցել է անցումին և կանգ առել ճանապարհին: Վերջին պահին նա մի քիչ ետ է գնացել, որի շնորհիվ խուսափել է ավելի լուրջ ընդհարումից: Հարվածի արդյունքում մեքենան շատ չի վնասվել: Գնացքի ուևորներից ոչ մեկը չի տուժել: Չսպասելով գնացքի կանգ առնելուն` մեքենան դեպքի վայրից անհետացել է: «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն ակտիվ աշխատանք է տանում անցումներում անվտանգություն ապահովելու ուղղությամբ, և 2010-ին նախատեսվում է բացել ևս 8 հսկվող երկաթուղային անցում և էլեկտրական ուղեփակոցների տեղադրում 11 անցումներում, սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է համալիր միջոցներ իրականացնել, որոնց կմասնակցեն իշխանության մարմիններ, ԶԼՄ-ներ, ուսումնական հաստատություններ, հատկապես ավտոդպրոցներ, որոնք պատրաստում են ապագա վարորդների: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |