ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինը այսօր ժամանեց Երեւան: «Առկա» գործակալության տվյալներով, այցի ընթացքում Կվաշնինը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Երեւանում «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո Կվաշնինը հայտնեց, որ բանակցությունների հիմնական թեման հայ-ռուսաստանյան զինվորական գործակցության հեռանկարների քննարկումն է: Խոսելով Աֆղանստանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին, Կվաշնինը նշեց, որ Ռուսաստանը նորմալ վերաբերվեց Միացյալ Նահանգներին օդային միջանցք տրամադրելու Հայաստանի պատրաստակամությանը: Նա ընդգծեց, որ ռուսաստանյան 102-րդ բազան, գտնվելով Հայաստանի տարածքում, չի ներգրավվի հակաահաբեկչական գործողություններում:

Այցի շրջանակներում հոկտեմբերի 3-ին պատվիրակության անդամները ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Կվաշնինը մտադիր է նաեւ այցելել Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ զինվորական բազան:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---