Անհրաժեշտության դեպքում եզդիները կրկին կկանգնեն հայ ժողովրդի կողքին![]() 22 հունիսի 2010 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եզդիները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից թույլ տրված դիվերսիոն գործողությունները ԼՂՀ դեմ: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Մենք, զայրութով տեղեկացանք այս միջադեպի մասին: Ադրբեջանցիները շարունակում են դարեր ի վեր թուրք ժողովրդի կատարած ցեղասպանությունը: Հայաստանի և աշխարհի եզդիները դիմում են ամբողջ աշխարհին` պահանջելով պատժել նման գործողությունների հեղինակներին»,-ասաց նա: Ըստ նրա, Ղարաբաղը միշտ եղել և մնում է հայկական հող, և համարել դա ադրբեջանական տարածք չի կարելի: Ազիզ Թամոյանի գնահատմամբ, Իլհամ Ալիևը սանձազերծելով այդ գործողույթունը պետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո, վիրավորանք հասցրեց ՌԴ ղեկավարությանը: Նա համոզված է., որ Ալիև- կրտսերը նախաձեռնում է նման քայլեր ոչ թե ելնելով ժողովրդի շահից, այլ սեփական աթոռը պահելու միտումով: «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի եզդիները ակտիվ մասնակցություն ունեցան և հայ ժողովրդի կողքին կանգնեցին այդ ծանր պահին: Մենք չենք վախենում պատերազմից և անհրաժեշտության դեպքում կրկին կկանգնենք մեր եղբայրների`հայ ժողովրդի կողքին»,-նշեց Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահը: Անդրադառնալով եզդիների հանդեպ ՀՀ ղեկավարության վերաբերմունքին` Թամոյանն ընդգծեց, որ ի տարբերություն շատ մահմեդական երկրների, որտեղ ցանկանում են թուրքացնել եզդիներին, Հայաստանում նրանց վերաբերվում են հարգանքով և չեն փորձում ուծացնել: «Մեր 60 000 համայնքն ունի թերթ, ռադիոհաղորդում, գիր ու գրականություն»,-հայտարարել է Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |