«ԱրմենՏելն» առաջարկում է Ինտերնետում արտոնյալ պայմաններով զարգացնել հայկական կոնտենտը![]() 22 հունիսի 2010 - 17:50 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է Ինտերնետում արտոնյալ պայմաններով զարգացնել հայկական կոնտենտը: «Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Ինտերնետում հայտնվեն կայքեր, որոնք հայկական մշակույթի և կրթության ուղղվածություն ունեն: Որպեսզի դա լինի ոչ միայն ժամանցային կայք, այլ նաև տեղեկատվություն տրամադրի հայերեն լեզվով: Հենց այդ նպատակով մենք առաջարկել ենք մեր կոնտենտ-պրովայդերներին ինտերնետում վեբ-կայքեր տեղադրելու հնարավորություն»,- լրագրողներին ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Հունիսի 18-ին ընկերությունն առաջարկել է կոնտենտ-պրովայդերներին 256 կբ/վ արագությամբ օգտվել ընդլայնված ADSL-ուղուց և Ինտերնետում իրենց կայքերն ազդարարելու հնարավորությունից: «Յուրաքանչյուր պրովայդերի ցուցադրվելու է անհատական մոտեցում` ելնելով նրանից, թե որքան նշանակալի է առաջարկվող նախագիծը, որքանով են լիբերալ լինելու պայմանները: Հենց այդ պատճառով մենք պայմաններն ամբողջությամբ չենք հրապարակել. մենք ցանկանում ենք հասկանալ, թե որքանով է պահանջված նման ծառայությունը լուրջ կոնտենտ-պրովայդերների կողմից»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը: «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակենրում թողարկված նախագիծն ուղղված է Հայաստանում ազգային բովանդակության զարգացմանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |