ՀՀ ԱԳՆ. Աշխարհը պետք է կոնկրետ գնահատական տա ԼՂՀ դեմ Բաքվի սադրանքին25 հունիսի 2010 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Չխրախուսելու համար ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև հրադադարի կոպիտ խախտումների ու սադրանքների հեղինակների գործողությունները, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իրերն իրենց անունով կոչի և կոնկրետ հայտարարի, թե ով է պատասխանատու ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում վերջին միջադեպի համար: Այդ մասին Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հետ Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հավելել է, որ միջազգային կազմակերպությունների և քաղաքական գործիչների բոլոր կոչերն ու հայտարարությունները հասցեագրված են Բաքվին և յուրօրինակ «դեղին քարտ են» Ադրբեջանի համար: Էդվարդ Նալբանդյանն ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ տալու և դրանով իսկ մահմեդական պետություններին արկածախնդրության մեջ ներքաշելու Բաքվի ճիգերի վրա: Ըստ նրա, նման հանգամանքներում միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա բոլոր այդ իրադարձություններին: Հակառակ դեպքում, ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ աշխարհում թույլատրելի են ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |