Facebook-ի հայկական տարբերակը վերականգնվեց ադրբեջանական գրոհից հետո

Facebook-ի հայկական տարբերակը վերականգնվեց ադրբեջանական գրոհից հետո

PanARMENIAN.Net - «AzPatriot» (Ադրբեջանի հայրենասերներ) խմբի օգտվողները հուլիսի 5-ին գրոհի են ենթարկել Facebook-ի հայերեն տարբերակը: Խումբն ինտերֆեյսի թարգմանությունում փոփոխություններ է մտցրել ադրբեջանական քարոզչության և վիրավորանքների բովանդակությամբ: Դա հնարավոր է, քանի որ Facebook-ի թարգմանությունը հայերեն լեզվով գտնվում է բետա-թեսթավորման փուլում (տեղայնացվել է 73 տոկոսով): Հայ օգտվողները տեղեկացրել են Faccebook-ի ղեկավարությանը միջադեպի մասին, սակայն խնդիրն ինքնուրույն են լուծել: «Մի քանի ժամվա ընթացքում 600 օգտվողներ ընդհանուր ջանքերով քվեարկել են ադրբեջանական տարբերակների դեմ, ստեղծվել են վերահսկողության խմբեր: Դա հերթական անգամ միավորել է հայկական ինտերնետ-հասարակությանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է բլոգեր Տիգրան Քոչարյանը:

Հայաստանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների թիվը հասնում է 50 000-ի: Facebook-ի տեղայնացումը սկսվել է 2009-ի վերջին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---