Ստեփան Սաֆարյան. ԱՄՆ-ն չի դիտարկում Թուրքիան որպես Արևելյան Եվրոպայի մաս![]() 6 հուլիսի 2010 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը կարևորում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան և այդ այցի շրջանակներում նշում է 3 հանգամանք: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, առաջին հանգամանքն այն է, որ Հիլարի Քլինթոնն իր արևելաեվրոպական շրջագայության ժամանակ չայցելեց Թուրքիա, որով ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի դիտարկում Թուրքիան որպես Արևելյան Եվրոպայի մի մաս: «Երկրորդը Հիլարի Քլինթոնի այն հայտարարությունն է, որ հայ-թուրքական գործընթացում առաջընթացը կախված է Թուրքիայից: Դա ցույց է տալիս, որ գործընթացի վերջնական տապալման դեպքում Թուրքիան է լինելու պատասխանատուն: Երրորդը`իր այցելությամբ Ծիծեռնակաբերդ Քլինթոնն արտահայտեց այս պահին ԱՄՆ-ի վրդովված վերաբերմունքը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հանդեպ»,-ասել է պատգամավորը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Քլինթոնի այն հայտարարությունը, թե խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ցույց է տալիս տարածաշրջանի կարևորությունն ԱՄՆ-ի- համար և ուղղակի ուղերձ է Ադրբեջանին` որևէ ռազմական նախաձեռնություն անթույլատրելի է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |