ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է բելգիացի դասախոսների և ուսանողների խմբի հետ

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է բելգիացի դասախոսների և ուսանողների խմբի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավար Գեորգի Պետրոսյանի հանդիպումը Բելգիայի տարբեր համալսարանների դասախոսների և ուսանողների խմբի հետ:

Հյուրերի խնդրանքով նախարարը պատասխանել է լայն շրջանակ ընդգրկող հարցերի, որոնք վերաբերվում էին ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ԼՂՀ հետպատերազմյան վերականգնումներին և տնտեսական զարգացմանը, երկրում ժողովրդավարական գործընթացներին, միջազգային հանրությանը Արցախի մասին անաչառ տեղեկատվության ներկայացմանը և այլն:

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի: Ղարաբաղի անկախությունը մեր ղեկավարության և ժողովրդի ոչ միայն այսօրվա քաղաքական կամքն է: Դա հասկանալու համար պետք է անդրադառնալ պատմությանը: Եթե մենք իրավունք ենք ունեցել մեզ պարտադրված պատերազմը դադարեցնող փաստաթղթեր ստորագրել, ապա, բնականաբար, իրավունք ունենք կառուցել մեր ազատ ապագան: Հենց այս դրույթից ելնելով պետք է դիտարկել շատ քայլեր, որոնք նախաձեռնում է և կնախաձեռնի ԼՂՀ-ն»,- նշել է Գեորգի Պետրոսյանը:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշման վրա` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է,- «Մենք խոսում ենք իրավունքի մասին, իսկ Ադրբեջանը` տարածքների մասին: Այդ պատճառով պաշտոնական Բաքուն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հետ որևէ շփման գնալ: Դեռ ավելին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սիստեմատիկորեն հայտարարում են զավթողական նկրտումների մասին: Ուստի այսօրվա դրությամբ կողմերի միջև դիրքորոշումների ընդհանուր եզրեր չկան, չնայած մենք Ադրբեջանին բազմիցս առաջարկել ենք նստել բանակցային սեղանի շուրջ»:

Բելգիական պատվիրակության անդամները նկատել են ԼՂՀ նշանակալի հաջողությունները քաղաքացիական հասարակության կառուցման և տնտեսական առաջընթացի առումով, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---