ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ19 սեպտեմբերի 2001 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բարձրացել են նավթամթերքների մեծածախ գները: Հայկական առաջատար նավթի թրեյդերների տվյալներով` բենզինի մեծածախ գները աճել են միջինը 4-5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գները` 10-20 տոկոսով: Ինչպես հայտնել են «Արմինֆո» գործակալության թղթակցին «Ֆլեշ» ընկերության տնօրինությունում, մեկ լիտր բենզինի մեծածախ գինը, որը կազմում էր 245 դրամ, բարձրացել է մինչեւ 260 դրամ: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողություններին առձագանքած միջազգային նավթային շուկաներում գների աճի պատճառով: Հայկական նավթային թրեյդերների վառելիքի նոր գնումները իրականացվում էին ավելի բարձր գներով: Մեծածախ գների աճը դեռեւս չի անդրադարձել նավթամթերքների մանրածախ առեւտրի վրա, քանի որ ներկայումս սպառողներին առաջարկվում են հին պաշարները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |