2010-ի ընթացքում կգնվի 100 հազար էլեկտրոնային անձնագիր և 250 հազար նույնացման քարտ

PanARMENIAN.Net - 2010-ի ընթացքում Հայստանը ձեռք կբերի շուրջ 100 հազար էլեկտրոնային անձնագիր և 250 հազար նույնացման քարտ: Այդ մասին հաղորդել է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքի ներդրման գրասենյակի տնօրեն Արթուր Ղուլյանը: «Ոստիկանությունում կստեղծվի նույնացման կենտրոն: «Հայաստանում գործում է 61 գրանցման կենտրոն, որոնք հագեցված են նոր սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ: ՀԲ-ն կապահովի նախագծի ֆինանսավորման մի մասը, իսկ մնացած մասը` մասնավոր կազմակերպությունը: Ընկերությունը կարող է վերադարձնել ներդրումները 3-5 տարի անց էլեկտրոնային անձնագրերի և ID-քարտերի իրացման օգնությամբ»,- ասել է Ղուլյանը: Նա նաև նշեց, որ ID-քարտերի համակարգը հասանելի կլինի միայն ոստիկանության աշխատակիցների համար: «Հավաստագրման կենտրոնի մասնավորեցումը կնշանակի, որ այս կազմակերպությունը հանձնվելու է միայն կառավարման կամ մասնակի կառավարման: Այդ համակարգի հիմնական օգտվողները կլինեն հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները և բանկային հատվածը»,- ասել է Ղուլյանը:

2011-ի ապրիլից Հայաստանում նախատեսվում է ներմուծել կենսաբանական անձնագրեր էլեկտրոնային տվյալներով: Նախատեսվում է, որ կներմուծվեն երկու տեսակի անձնագրեր` «ID-քարտ» ներքին կիրառման համար և կենսաչափական արտասահմանյան անձնագիր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---