Ահարոն Ադիբեկյան. Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից29 հուլիսի 2010 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից, որպեսզի ԼՂՀ-ն ու Ադրբեջանը իրենք լուծեն իրենց հարցերը: Հայաստանը պետք է միայն հանդես գա որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ըստ Ադիբեկյանի, այդ քայլով Հայաստանը այլևս չի ընկալվի որպես «ագրեսոր» և հնարավորություն կտա ԼՂՀ-ին ինքնուրույն վճռելու իր ճակատագիրը : «Այդ դեպքում ղարաբաղյան խնդիրը կդիտարկվի որպես Ադրբեջանի ներքին հարց: Ադրբեջանական կողմը կբանակցի ԼՂՀ-ի հետ, իսկ Հայաստանը կերաշխավորի Արցախի բնակչության անվտանգությունը»,-ասել է սոցիոլոգը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանը իրավասու կլինի երաշխավորել ԼՂՀ բնակչության անվտանգությունը, եթե ղարաբաղյան խդնիրը դիտարկվի որպես Ադրբեջանի ներքին հարց` Ադիբեկյանն ասել է, որ, անկասկած, հայկական կողմը նման իրավունք կունենա: «Ադրբեջանը էթնիկ զտումներ է արել Ղարաբաղում, և Հայաստանը բոլոր իրավունքներն ունի երաշխավորելու ԼՂՀ բնակչության անվտանգությունը բանակցությունների ընթացքում»,-ասել է Ահարոն Ադիբեկյանը: Նա նաև հավելել է, որ նման մոտեցումն ընդունելի է նաև Լեռնային Ղարաբաղի համար: «Եթե հանրաքվե անցկացնենք, ապա ԼՂՀ բնակչության 90 տոկոսը կողմ կլինի դրան»,-ասել է Ադիբեկյանը: Ինչպես նշել է Ադիբեկյանը, ԼՂՀ-ն միևնույն է չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Իլհամաթն ու Լեռնային Ղարաբաղը չեն կարող գոյակցել նույն պետության կազմում»,-ասել է նա: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |