Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: ՀՀ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն և ափսոսանք է հայտնել Ռուսաստանում բռնկված զանգվածային հրդեհների պատճառած մարդկային եւ նյութական կորուստների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը լավ գիտի, թե նման իրավիճակներում որքան կարևոր է բարեկամ երկրների աջակցությունը և առաջարկել է ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայությունների օգնությունը` հրդեհների մարման ու հետևանքների վերացման գործում: Նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդևը պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական հրշեջ-փրկարարական խմբին բնական աղետի դեմ տարվող աշխատանքներում ներգրավելու շուրջ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |