Հնչակյան կուսակցությունն ամառային ճամբար է կազմակերպել աշխարհի տարբեր երկրներից ժամանած իր երիտասարդ անդամների համար

Հնչակյան կուսակցությունն ամառային ճամբար է կազմակերպել աշխարհի տարբեր երկրներից ժամանած իր երիտասարդ անդամների համար

PanARMENIAN.Net - Համահնչակյան երիտասարդական ամառային բանակումը, որ կազմակերպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը Հանքավանում, նպատակ է հետապնդում աշխարհի տարբեր երկրներից ժամանած կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների ինտերակտիվ շփումը: Այդ մասին Երևանում կայացած ՍԴՀԿ երիտասարդական թևի Սիրիայի, Լիբանանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը:

Ինչպես նշել է Մելիքյանը, բանակումը մեկնարկեց օգոստոսի 3-ին և կավարտվի օգոստոսի 8-ին: «Ճամբարին մասնակցում է 200 հոգի: Մասնակիցները կայցելեն Գառնի, Գեղարդ, Սևան: Միջոցառման ավարտին կլինեն նաև Ծիծեռնակաբերդում և կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-ասել է նա:

Իր հերթին Ֆրանսիայից ժամանած Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Սարո Մարդինյանը հայտարարեց, որ ճամբարի բոլոր մասնակիցները լի են լավ տպավորություններով և մտադիր են արդեն ամեն տարի այցելել հայրենիք: «Եթե «հայրենադարձության» համապատասխան ծրագիր լինի և այստեղ մեզ գոնե աշխատանքով ապահովեն, ապա մենք ընդմիշտ կմնանք հայրենիքում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---