Ռաֆիկ Թադևոսյան. Սբ. Խաչ եկեղեցում պատարագով Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ին ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են

Ռաֆիկ Թադևոսյան. Սբ. Խաչ եկեղեցում պատարագով Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ին ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելուց Թուրքիան մի շարք շահեր ունի, որոնցից գլխավորն է ԱՄՆ Կոնգրեսին ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը: Նրա խոսքով, դա կարող է նպաստել նաև Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Ընդ որում, ելնելով ստեղծված իրադրությունից, նա ասել է, որ այնպես է ստացվում, թե Հայաստանը Թուրքիայի դուդուկի տակ է պարում: «Սեպտեմբերի 12-ին Սբ. Խաչի Կանգնեցման (Խաչվերաց) տոնն է, ինչու՞ է թուրքական կողմը պատարագի անցկացումը տեղափոխել սեպտեմբերի 12-ից 19-ին»,- նկատել է Թադևոսյանը` ավելացնելով, որ հայերը պետք է կղզի այցելեն այն օրը, երբ ցանկանան, այլ ոչ թե այն օրը, երբ իրենց մատնանշում է թուրքական կողմը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---