Զավեն Անդրիասյանը Կալամարիա օփենում առաջատարներին իր դիրքերը զիջում է 0,5 միավորով

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Կալամարիա օփեն մրցաշարում 3-րդ տուրը խաղացել է ոչ- ոքի: Նա միավորները կիսել է Եկատերինա Աթալիկայի հետ (Թուրքիա) և 2,5 միավորով զբաղեցրել 7-րդ տեղը:

Անդրիասյանն առաջատարներին զիջում է 0,5 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Աղասի Ինանցն ու Վահե Բաղդասարյանը հավաքել են 1,5 միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար` 25-րդ և 35-րդ տեղերը:

Հաջորդ տուրում Անդրիասյանը հանդիպելու է Ալեքսանդր Ռահմանովի հետ (Գերմանիա), Ինանցը մրցելու է Սիդերիս Գիորգիոսի հետ (Հունաստան), իսկ Բաղդասարյանը` Քաֆեթիզ Գեորգիոսի (Հունաստան) հետ: Մրցաշարն ավարտվելու է սեպտեմբերի 1-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---