Արմեն Ռուստամյան. Ի պատասխան Թուրքիայի ու Ադրբեջանի տանդեմի, մենք պետք է ստեղծենք Հայաստանի ու Ղարաբաղի տանդեմը31 օգոստոսի 2010 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն կոչ է արել իր բոլոր կառույցներին ուժեղացնել լոբբինգային աշխատանքները բոլոր երկրների հետ`թույլ չտալու համար, որ ընդունվի Ադրբեջանի բանաձևը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերաբերյալ, որը քվեարկության է ներկայացվելու ՄԱԿ-ում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, շատ երկրներ սատարում են նման բանաձևերին` ելնելով սեփական քաղաքական շահերից և գիտակցելով, որ երբեմն քվեարկում են անհեթեթ բանաձևերի օգտին: Ընդ որում, անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը փորձում է նոր բանակցային գործընթաց նախաձեռնել ղարաբաղյան հակամարտության շուրջ, որը զուգահեռ կլինի ներկա բանակցային գործընթացին, Արմեն Ռուստամյանն ասել է, որ ի պատասխան դրան Հայաստանը պետք է սկսի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը: «Ի պատասխան Թուրքիայի ու Ադրբեջանի տանդեմի, մենք պետք է ստեղծենք Հայաստանի ու Ղարաբաղի տանդեմը»,-նշել է նա` հավելելով, որ դրանով իսկ Հայաստանը կկարողանա գործընթացներն ուղղորդել այն ուղղությամբ, որով ցանկանում է: Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` Ռուստամյանն ասել է, որ Դաշնակցությունը հավանություն է տալիս հայ-ռուսական համաձայնություններին: «Ռուսաստանն ապահովում է Հայաստանի անվտանգության շուրջ 80 տոկոսը»,-ասել է նա` հավելելով, որ այս պահի դրությամբ Երևանը չունի անվտանգության համակարգի ձևավորման այլընտրանքային տարբերակ: «Իսկ եթե չկա նոր համակարգ, ապա հարկավոր է ամրապնդել հինը»,-ասել է նա` ընդգծելով, որ ձեռք բերված հայ-ռուսական համաձայնագրերը նոր մակարդակի են բարձրացնում երկրի ռազմական անվտանգության երաշխիքների մակարդակը: Մեկնաբանելով ժամկետի երկարացման պատճառները` Ռուստամյանը նշել է, որ հնարավոր պատճառը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողումն է, որի արդյունքում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն աճեց: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |