Վրաստանի ոստիկանները ձերբակալել են ՀՀ քաղաքացուն ՌԴ սահմանով «երկիր ապօրինի մուտք գործելու համար»31 օգոստոսի 2010 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ոստիկանները ձերբակալել են ՀՀ մի քաղաքացու ՌԴ սահմանով «երկիր ապօրինի մուտք գործելու համար»: Ինչպես հայտնել են Վրաստանի սահմանապահ ոստիկանությունում, Համլետ Ադամյանը ձերբակալվել է Մցխեթա-Մթիանետի շրջանում վրացական ոստիկանության հատուկ գործողության արդյունքում: Ինչպես պարզել է հետաքննությունը, Ադամյանը 2008թ. հոկտեմբերի 22-ին մուտք է գործել Վրաստանի տարածք ՌԴ տարածքից: Վրաստանը պաշտոնական սահմանապահ անցակետեր չունի Ռուսաստանի հետ և մուտքը երկիր այդ կողմից ապօրինի է համարվում: Ռուսաստանը 2007թ. փակեց սահմանը Վրաստանի հետ և անցակետեր տեղադրեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ սահմաններում: Ադամյանին սպառնում է 5 տարվա ազատազրկում կամ խոշոր տուգանքի վճարում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Հայաստանի ԱԳՆ-ում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |