Սբ Խաչ եկեղեցու շուրջ կազմակերպած շոուի համար Թուրքիային քննադատում են, իսկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես է գալիս Թուրքիայի հանդեպ շնորհակալական ելույթով![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Գերմանիայից, Ֆրանսիայից, այլ եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, լրագրողներ մասնակցեցին Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողությանը; Պատարագից հետո ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ պատրիարքությունը մեծ նշանակություն է տալիս Սբ Խաչ եկեղեցու պահպանմանն ու այն սերունդներին փոխանցմանը: “Այս եկեղեցին արվեստի մեծագույն արժեք է, մշակույթի հուշարձան և պատկանում է ողջ մարդկությանը: Այս առիթով մենք երախտագիտություն ենք հայտնում Թուրքիայի կառավարությանը` այն վերականգնելու և պահպանելու համար”, -ասել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հաղորդում է World bulletin-ը: Նշենք, որ պատարագին մասնակցելու ցանկություն էր հայտնել միայն Ստամբուլի հայկական համայնքը: Հրաժարվել էին պատարագին մասնակցել Մայր աթոռ Սբ Էջմիածնի, Մեծի տան Կիլիկիայի եկեղեցիները, Երուսաղեմի պատրիարքարանը, սփյուռքի բազում կազմակերպություններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |