Սերժ Թանկյանը կապ կհաստատի Երևանում ընթացող ТEDx խորհրդաժողովի մասնակիցների հետ![]() 25 սեպտեմբերի 2010 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Տեխնոլոգիաներին, արվեստին և դիզայնին նվիրված ТEDx խորհրդաժողովն առաջին անգամ է ընթանում տարածաշրջանում: 14 մասնակիցները Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից և Վրաստանից կներկայացնեն իրենց գաղափարներն ու կփոխանակեն փորձը: Շնորհանդեսներով արդեն ելույթ են ունեցել reddit.com սոցիալական լրատու կայքի հիմնադիր ու Breadpig սոցիալական ձեռնարկության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, լուսանկարիչ և ճանապարհորդ Հրայր Բազե Խաչերյանը և այլոք: Նախատեսվում է, որ Երևանում ընթացող ТEDx խորհրդաժողովի մասնակիցների հետ կապ կհաստատի հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը: ТEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design) հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է: 1984թ. ի վեր այն ամենամյա խորհրդաժողովներ է կազմակերպում, որտեղ հավաքվում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, ձեռնարկատերեր, նկարիչներ, երաժիշտներ, ինժեներներ: TED-ի զեկուցողների թվում են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նոլբելյան դափնեկիրներ Ջեյմս Ուոթսոնը և Մյուրեյ Գել-Մանը, Wikipedia-ի հիմնադիր Ջիմմի Ուեյլսը, Google-ի հիմնադիրներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: TEDx կազմակերպությանը Հայաստանում աջակցում են Civilitas հիմնադրամն ու «Պրոֆեսոինալները հանուն քաղաքացիական հասարակության» ՈԿԿ-ն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |