Վրաց-ադրբեջանական համադաշնությունն ապագա հարաբերությունների ձևաչափն է![]() 4 հոկտեմբերի 2010 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Վրաց-ադրբեջանական հարաբերությունները ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը և Միխաիլ Սահակաշվիլու հայտարարությունը երկու պետությունների համադաշնություն ստեղծելու մասին զգացմունքային չի եղել: Նա միայն նկարագրել է երկկողմ հարաբերությունների էությունը: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն: Ըստ նրա, խոսքը չի գնում երկու երկրների սահմանադրության փոփոխության մասին: «Վրաստանի նախագահի հայտարարությունը միայն նկարագրում է ապագա համագործակցության ձևաչափը»,-ասել է Վաշաձեն: Հուլիսին Վրաստանի նախագահը հանդես եկավ Վրաստանի ու Ադրբեջանի միջև համադաշնության ստեղծման նախաձեռնությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |