Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ է հանձնել Սերժ Սմեսովին![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դեսպան Սմեսովի անձնական ավանդը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված բարեկամական սերտ հարաբերությունների զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` դեսպան Սմեսովը գոհունակությամբ արձանագրեց, որ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողն է, ինչը վկայում է ոչ միայն քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, այլեւ տնտեսական համագործակցության ոլորտում լուրջ առաջընթացի մասին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Սմեսովի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Սերժ Սմեսովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |