Վրաստանի ԱԳ նախարարը լուծեց Վերին Լարսի խնդիրը իր հայ պաշտոնակցի հետ հանդիպումից անմիջապես հետո

Վրաստանի ԱԳ նախարարը լուծեց Վերին Լարսի խնդիրը իր հայ պաշտոնակցի հետ հանդիպումից անմիջապես հետո

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ վերջին հանդիպմանը քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են Վրաստանի հայերին: Այդ հարցերը միշտ քննարկվել և քննարկվելու են Երևանի ու Թբիլիսիի միջև: Այդ մասին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ Նալբանդյանի, Վաշաձեի քննարկվել են Վրաստանում հայկական եկեղեցու իրավական կարգավիճակին, հայոց լեզվին ու հայկական դպրոցներին վերաբերող հարցեր: «Եղան նաև լուծում ստացած հարցեր: Վրաստանի ԱԳ նախարարը խոստացավ հաշված ժամերում լուծել Վերին Լարսի հարցը»,-ասել է Նալբանդյանը: Նա հավելեց նաև, որ հնարավոր եղավ բացել Վերին Լարսը, որը վերջերս երկու անգամ փակվել էր:

Անդրադառնալով Վաշաձեի այն հայտարարությանը, թե Վրաստանի քարտեզի վրա չկա Ջավախքի տարածաշրջան՝ Նալբանդյանն ասել է, թե ՀՀ ԱԳ նախարարին հարիր չէ նման խոսակցության մասնակցել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---