Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են ինքնուրույն լուծել իրենց հարցերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է կազմկոմիտեի ներկայացուցիչ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով, նամակում, մասնավորապես, ասվում էր, որ Ադրբեջանի հայ փախստականներն արդեն բազմիցս փորձել են Հայաստանի իշխանությունների ու միջազգային հանրության ուշադրությունը դարձնել իրենց խնդիրների քննարկման ու լուծման անհրաժեշտության վրա: «Սակայն այսօր մենք համոզվել ենք, որ սույն հարցը ոչ մեկին չի հետաքրքրում, և Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են ինքնուրույն լուծել իրենց հարցերը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---