Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է ստվերային բյուջեի առկայության մեջ15 հոկտեմբերի 2010 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բյուջեն պետք է կազմի $5-6 մլրդ ներկայիս $2,5 մլրդ-ի փոխարեն: Այդ մասին հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ՀԱԿ ցույցի ժամանակ` հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները երկու բյուջե ունեն` «պաշտոնապես հայտարարվածը և այն մեկը, որը հայտնվում է նրանց գրպանում», իսկ Հայաստանի քաղաքացիների միջին աշխատավարձը պետք է երկու անգամ շատ լինի ներկայիս սահմանած չափից: Նա անդրադարձել է նաև ռուսական ամսագրերում Հայաստանի ամենահարուստ մարդկանց ցանկի հրապարակմանը: «Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանն արդեն բազմիցս դատվել են հայկական թերթերի հետ, դե թող փորձվեն դատի տալ ռուսական լրատվամիջոցներին»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը` խոստանալով իր խոսքերը հետ վերցնել, եթե Հայաստանի ամենահարուստ մարդկանց հարյուրյակում գոնե մեկ ՀԱԿ անդամ հայտնվի: Երկրում իշխանափոխությունից հետո, Հայաստանի նախկին նախագահի խոսքով, ՀԱԿ նպատակը կդառնա սեփական համոզմունքների իրագործումը, այլ ոչ թե իշխանության գրավումը: «Այն ամենը, ինչ գողացվել է ժողովրդից, նրան կվերադարձվի օրինական ճանապարհով»,- խոստացել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ցույցին մոտ հազար հոգի էր հավաքվել, իսկ ավարտին ՀԱԿ կողմնակիցները երթ կազմակերպեցին Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանից դեպի Հյուսիսային պողոտա: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ԿԲ. Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների ՀՀ դեսպանության ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ The Guardian-ը COP 29-ին ընդառաջ գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և հայ գերիների մասին Նշվում է, որ Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը Փաստաբան․ 30 անձ ձերբակալվել է, այդ թվում` Աշոտ Երկաթը Մինասյանը ձերբակալվել է 72 ժամով |