Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը![]() 28 հոկտեմբերի 2010 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցությունը ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգել է մինչև դեկտեմբերի 9-ը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, քվեարկությունը հետաձգվել է դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս առիթով ՀՀ ԱԺ-ն քվեարկությունը տեղափոխելու մասին որոշման նախագիծ է առաջարկել, որը ճնշող մեծամասնության համաձայնությամբ ընդունվել է: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով, եթե օրինագիծը քվեարկության դրվեր, ապա իշխող կոալիցիան դրան չէր մասնակցի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |