Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Open Sud De France-2010 մրցաշարիցPanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը պարտություն կրեց Մոնպելյեում ընթացող(Ֆրանսիա) Open Sud De France-2010 մրցաշարում: Հոկտեմբերի 28-ին նա խաղաց Ժիլ Սիմոնի հետ և զիջեց նրան բոլոր երեք սեթերում 6:3. 6:7, 5:7 հաշվով: Մենամարտը տևեց 2 ժամ 14 րոպե: Երկրորդ սեթում արգենտինացի թենիսիստը երկու անգամ գնդակը խաղի մեջ մտցրեց 5:4 և 6:5 հաշվով, սակայն երկու անգամ էլ Սիմոնը պատասխանեց բրեյքերով: Որոշիչ սեթում Նալբանդյանը կորցրեց ձեռք բերած առավելությունը և պարտվեց, հաղորդում է gotennis.ru-ն: Այս հաղթանակը թույլ տվեց ֆրանսիացուն ոչ միայն արգենտինացու նկատմամբ ռևանշ տանել Վաշինգտոն-2010 մրցաշարի քառորդ եզրափակչում կրած պարտության դիմաց, այլ նաև վերականգնել հավասարությունը նրա հետ դիմակայությունում` 1:1: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |